Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Սնունդը և առողջությունը

Աշխարհի 15 ամենաթանկարժեք պանիրները. 1in.am

Աշխարհի 15 ամենաթանկարժեք պանիրները. 1in.am

ubr.ua-ն ներկայացնում է աշխարհի 15 ամենաթանկարժեք պանիրները:

Lord of the Hundreds

1 կգ-ը՝ 30-40 դոլար, արտադրվում է անգլիական ոչխարների կաթից: Ունի մի քիչ չոր ու սուր համ` ընկույզի ենթահամով:

 


Lord of the Hundreds
Gorau Glas

1 կգ-ը՝ 40-80 դոլար, պանրի փոքրիկ գլուխ է մոխրագույն-դեղնավուն գույնի բորբոսով: Առանձնանում է անգերազանցելի սերուցքային համով:


Gorau Glas
Winnimere

1 կգ-ը՝ 60-90 դոլար, պատրաստվում է կովերի կաթի հիմքով: Winnimere-ը փափուկ է, մածուցիկ, կրեմի նման:


Winnimere
Rogue River Blue

1 կգ-ը՝ 80-100 դոլար, պատրաստվում է ԱՄՆ Օրեգոն նահանգում, ունի մրգերով կոնյակի ենթահամ: Արտադրվում է միայն ամռանը, կովի կաթից:


 Rogue River Blue
Jersey Blue

1 կգ-ը՝ 80-90 դոլար, հայրենիքը Մեծ Բրիտանիան է, բայց ներկայումս պատրաստվում է հիմնականում Շվեյցարիայում:


Jersey Blue
Cacio Bufala

1 կգ-ի գինը՝ սկսած 90 դոլարից, պատրաստվում է Իտալիայում, գոմեշի կաթից: Պանիրը դնում են հատուկ աղի լուծույթի մեջ Casa Madaio քարանձավներում, որտեղ այն պահվում է 8-12 ամիս: Ունի հաճելի սերուցքային համ:


Cacio Bufala
Epoisses By Germain

1 կգ-ի գինը՝ սկսած 90 դոլարից, հնարավոր է՝ Epoisses By Germain պանիրն ամենավատ հոտով պանիրն է, բայց այն ամենատարածվածն է: Այս պանրի հիմքը կովի կաթն է:


Epoisses By Germain
Beaufort

1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, պատրաստվում է բացառապես կովի բարձրորակ կաթից: Beaufort-ը հարթ և առաձգական է, ունի մրգային փափուկ բույր և անկրկնելի համ:


Beaufort
Old ford

1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, պանրի հիմքը այծի կաթն է: Պատրաստվում է բացառապես ձեռքով:


Old ford
Caciocavallo podolico

1 կգ-ի գինը՝ սկսած 100 դոլարից, հում սեղմված պանիրն արտադրում են Իտալիայի հարավում: Պատրաստվում է կովի կաթից: Օգտագործում են միայն մայիսյան և հունիսյան կաթը, հազվագյուտ պանրի հասունության ժամկետը 5-8 տարի է:


Caciocavallo podolico
Extra Old Bitto

1 կգ-ի գինը՝ սկսած 300 դոլարից, Չինաստանում արտադրվող իտալական պանիրն ամենահներից և ամենաթանկարժեքներից է աշխարհում: Պահվում է 10 տարի:


Extra Old Bitto
Wyke Farms Cheddar

1 կգ-ի գինը՝ սկսած 400 դոլարից, պատրաստվում է կովի կաթից, պահվում է 18 ամիս: Ունի ընկուզային չափավոր կծու համ:


Extra Old Bitto
White Stilton Gold

1 կգ-ի գինը՝ սկսած 900 դոլարից, բաղադրության մեջ 24 կարատ իրական ոսկի կա (ոսկու փաթիլներ) և ոսկեգույն լիկյոր:


White Stilton Gold
Moose Cheese

1 կգ-ի գինը՝ սկսած 900 դոլարից, պատրաստվում է բացառապես շվեյցարական 3 կովերի կաթից: Օգտագործվում է միայն մայիսին և սեպտեմբերին ստացված կաթը: Ամեն տարի ստացվում է միայն 300 կգ պանիր, որը պարունակում է 12% ճարպ և 12% պրոտեին:


Moose Cheese
Pule

1 կգ-ի գինը՝ սկսած 1.100 դոլարից, աշխարհի ամենաթանկարժեք պանիրը պատրաստում են Սերբիայի արգելոցում: Պատրաստվում է էշի կաթից, որին 25 տարի է պետք 1 կգ սպիտակ պանիր պատրաստելու համար:

 

Pule

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. t10p.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ